Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն Է»

Դեկտեմբեր 13,2011 12:03

Հատված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցից

Ինչպե՞ս եք վերաբերվում ուսանողի կուսակցական լինելուն, և արդյոք պարտադի՞ր է իշխանական կուսակցության անդամ լինել՝ մասնագիտական առաջխաղացում ունենալու համար։

 

– Ուսանողի համար առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն Է։

Իրականությունը, սակայն, այլ բան է ցուցանում։ ֊

– Կա՞ մի անխելք, անկիրթ, տգետ երիտասարդ, որ այսօր առաջ Է գնում։

Չկա՞ն։ Տգետ, պատեհապաշտ, կարիերիստ ջահելներ՝ որքա՜ն ուզես։

– Կարիերիստն ու տգետը տարբեր բաներ են։ Ես ինձ դրական առումով համարում եմ ամբիցիոզ մարդ, բայց իմ ամբիցիաները բավարարվել են։ Եթե դուք չուզենաք վաղը, մյուս օրն ավելի լավ վիճակում, կիրթ, խելացի լինել, բարձր աշխատավարձով աշխատանք ունենալ, ուրեմն այսօրվա ձեր գոյությունն անիմաստ է։ Սեփական անձի վրա աշխատելու անհագուրդ ցանկությունը, որը դրսեւորվում է ամբիցիայի տեսքով, հրաշալի է։ Դատարկ, տգետ, փուչիկ ամբիցիան վտանգավոր է։ Ի վերջո, ո՞ր զինվորը չի ուզում գեներալ դառնալ, ո՞ր ուսուցիչը չի ուզում տնօրեն դառնալ, դասախոսը՝ ամբիոնի վարիչ և այլն։ Մարդու գործունեությունն առաջ մղող ուժ է ամբիցիան, այն վտանգավոր է, եթե տակը դատարկ է։ Գիտելիքով զինված մարդու առաջմղումը երկրին զարգացում է ապահովելու:

 

Զրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031