«Իսկ ի՞նչ է արել նույն ՀԱԿ–ը այս երեք–չորս տարիների ընթացքում՝ ոչինչ, եւ հիմա ակտիվացել են նախընտրական շրջանում», հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը։
«ՉԻ»- Համաձայնվեք՝ ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ պատկերացնել, որովհետեւ Կոնգրեսին ինչի մեջ ասես հնարավոր է մեղադրել, բացի «ոչինչ չանելուց»։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ Կոնգրեսը թերեւս միակ ուժն է, որն այս երեք-չորս տարիների ընթացքում փորձել է ինչ-որ բան անել, իսկ մյուս ուժերը, հակառակը, ոչինչ չեն արել եւ միայն հիմա են փորձում ակտիվանալ:
Չնայած՝ ՀՅԴ-ն անցած երեք-չորս տարիներին շատ բեղուն գործունեություն է ծավալել: Մի անգամ զուռնա-ղհոլով բողոքի ակցիա է կազմակերպել եւ պահանջել արտգործնախարարի հրաժարականը, իսկ առանձին կորովի ընկերներ նույնիսկ ռոտացիոն կարգով նստացույց են արել, մի անգամ հանդիպել է ընտրողների հետ (մի 25-30 հոգի է հավաքվել), մի անգամ էլ փորձել է. կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել, բայց նախաձեռնությունը «փոզմիշ է եղել»։ Մի խոսքով՝ շատ ակտիվորեն են աշխատել։ Կարծում ենք՝ ընտրողները կգնահատեն այդ ակտիվությունը, եւ չի բացառվում, որ ՀՅԴ-ն նույնիսկ հաղթահարի 1 տոկոսի շեմը։
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»