Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ողջունել է դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ տեղեկությունները հետաքննելու` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոստումը:
Այդուհանդերձ, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե Մեդվեդեւի խոստման հուսալիության մասին կարելի է դատել հետաքննության անցկացումից ու արդյունքներից:
Քլինթոնը նաեւ ընդգծել է, թե պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանում բողոքի ցույցերը խաղաղ են անցել:
«Ազատություն» ռադիոկայան