Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ հարցազրույցից:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուքեն Հայրապետյանի վերջին քայլերը. նախորդ շաբաթ նրանք Ձեր դեմ նույնիսկ փոքր միտինգ էին արել՝ բողոքելով «Հրազդան» մարզադաշտում սկսվելիք շինարարության դեմ։
– Իրենք ուղղակի ոչինչ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել։ Այս ամենն իրենց կողմից չուզողություն է, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել կատարվածը։ Մենք մաքրում ենք տարածքը, մարզադաշտի տարհանման համար տարածք ենք ազատում, շինարարությունն ուրիշ տեղ ենք անում, իրենք չեն ուզում այդ ամենը տեսնել։
– Հնարավո՞ր Է՝ այդ ակցիաների արդյունքում նահանջեք ու շինարարությունը դադարեցնեք։
Կարդացեք նաև
–Նախ՝ պետք Է թույլ տան, որ ես շարունակեմ շինարարությունը: Եվ երկրորդ՝ եթե ուզում են հասարակական կարծիքն իմանալ, ապա ասեմ՝ իրենք տասնհինգ–քսան ֆուտբոլիստով ցույց արեցին մեր դեմ, իսկ տոնավաճառի մեր ժողովրդին ես չեմ թողնում փողոց դուրս գալ։ Սոցիալական խնդիրն այսօր մեզ մոտ խիստ սրված Է, եւ ես ավելի կարեւորում եմ սոցիալական խնդիրը լուծելը, քան ինչ–որ մարդկանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ե՛ւ ֆուտբոլի, ե՛ւ տարածքների նկատմամբ։
– Այսինքն՝ մարզադաշտի տարածքը ծառայեցնում եք սոցիալական խնդիրներ լուծելու համար։
– Ոչ, մարզադաշտի տարածքները չեն դառնում սոցիալական խնդիր լուծող։ Ֆուտբոլի մարզադաշտի հարակից տարածքներն են սոցիալական խնդիր լուծում, նաեւ՝ դա մարզադաշտը պահպանելու ֆինանսական խնդիրներին Է նպաստում։ Ուղղակի, մարդիկ կա՛մ չեն կարող այդքանը հասկանալ, կա՛մ Էլ հասկանում են, չուզողություն են անում։
– Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ Ձեր եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները լարվել են: Ամիսներ առաջ էլ նույն Հայրապետյանը Ձեզ մեղադրում էր «Հրազդան» մարզադաշտի տարածքում խնջույքներ կազմակերպելու, իսկ կենացներն Էլ լուսատախտակին գրելու մեջ։ Ի՞նչ հակասություններ կան ձեր մեջ։
– Ես չեմ կարծում, թե մեր մեջ հակասություններ կան։ Ինքն ինձ հետ նման թեմաներ չունի։ Մենք ԱԺ–ում գործընկերներ ենք, կուսակցականներ ենք, քսան–երեսուն տարվա ընկերներ ենք։ Մենք իրար հետ հակասություններ չունենք, հակասություններ ունեն համակարգերը, որոնք ոչ ճիշտ ինֆորմացիայի արդյունքում նման իրավիճակ են ստեղծել։ Եվ ամենակարեւորը՝ այցելեք ինտերնետ, իրենք ստեղծել են «Փրկենք «Հրազդան» մարզադաշտը», ինչ–որ մարդիկ Էլ «Ի պաշտպանություն տոնավաճառի» Էջեր, եւ ինքներդ նայեք՝ որտեղ ինչքան մարդ Է հավաքված։
– Այս ողջ պատմության մեջ Դո՞ւք եք ճիշտ, թե՞ Հայրապետյանը։
– Ես ճիշտ եմ միայն այն պատճառով, որ համոզված եմ՝ հետազոտելով աշխարհի բոլոր մարզադաշտերի տարհանման համար հատկացված մակերեսը, մերը գերազանցում Է բոլորին։ Ու զարմանում եմ, թե ինչն Է պատճառը, որ չեն ցանկանում մեզ թույլ տալ շինարարություն իրականացնել։ Եթե քաղաքապետն ասում Է, որ հաշվի են առնում հասարակական կարծիքը, ապա թող նայեն կայքերը, թող տեսնեն՝ որտեղ ինչքան մարդ Է ստորագրել, ինչքան մարդ Է պայքարում «Փրկենք «Հրազդան» մարզադաշտը» եւ «Ի պաշտպանություն տոնավաճառի» Էջերում։ Որքան մարդ Է հասկանում մեզ, որքան մարդ՝ նրանց։
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»