Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Թող գտնեն որեւէ մեկին, ով կասի, թե ես ուժ եմ գործադրել իր վրա»

Դեկտեմբեր 13,2011 11:21

Հատված ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցից

– ՀԱԿ-ը հայտարարում էր, որ նախորդ ընտրությունների ժամանակ Դուք առեւանգել եք իրենց վստահված անձանց, պահել եք, ծեծել եք…

– Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական սուտն էր: Ո՞ւր է այդ մարդը, ինչո՞ւ չի երեւում… Նիկոլ Փաշինյանն էր գոռում, թե կապել-ծեծել են… Իրենք միշտ էլ ստում են, ե՞րբ չեն ստել, ե՞րբ են սպիտակին սպիտակ ասում, սեւին` սեւ: Նրանք միշտ էլ սպիտակը որպես սեւ են մատուցում: Ասել եմ եւ էլի կասեմ` Ավանում միշտ էլ իդեալական ընտրություններ են եղել: Ինչո՞ւ պետք է «գողանային» ՀԱԿ-ի վստահված անձին, ընտրությունների ժամանակ իրենց բազմաթիվ մարդիկ Ավան համայնքում են եղել, թող որեւէ մեկն ասի` իրենց որեւէ մեկը թթու խոսք ասե՞լ է: Թող գտնեն որեւէ մեկին, ով կասի, թե ես ուժ եմ գործադրել իր վրա: Չկա նման մարդ: Նույնիսկ այնքան անամոթ եւ ստախոս են, որ իրենք շտաբի տեղ չէին կարողանում գտնել Ավանում, Արամ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանն են ինձ զանգահարել այդ խնդրանքով, եւ ես եմ իրենց փոխարեն իրենց համար շտաբի տարածք վերցրել: Հարցրեք իրենց: Վերջում դա եղավ իրենց շնորհակալությունը: Իհարկե, ես իմ ընկերներից չեմ նեղանում, իրենք իմ ընկերներն են, ասել են` ես էլ արել եմ իրենց համար: Ես Լ. Տեր-Պետրոսյանի համար չեմ արել, բայց դա է այդ մարդու տեսակը` ստելը: Ընտրությունները դեռ չէին սկսվել, գնում էր Սեւան, միտինգները սկսում էր ինձանով, վերջացնում էր ինձանով: Դա նրա հերթական քաղաքական մանեւրելու ձեւերից էր: Նա փորձում է վարկաբեկել իշխանության մեջ, ՀՀ նախագահի կողքին կանգնած մարդկանց, որպեսզի դիվիդենտներ հավաքի: 2007թ. հոկտեմբերից իր միտինգներն ինձանով էր սկսում ու ավարտում, ի՞նչ էի արել այդ ժամանակ ես իրեն: Ընտրությունները 2008թ. փետրվար ամսին են եղել, 2007թ. հոկտեմբեր ամսից ի՞նչ էր ուզում ինձանից: Ինչ է` իր կողքին չեմ, դրա համա՞ր: 2007թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ես իրեն ի՞նչ էի արել` Սեւան, Թալին, Ախուրյան, ուր գնում էր, ինձանից էր խոսում, ի՞նչ էի անում ես այդ ժամանակ, այդ ժամանակ ո՞ւմ էի «գողանում-տանում-պահում-ծեծում»: Դա նրա հերթական սուտն էր: Ես այն մարդկանցից եմ, որ եթե մի բան եմ անում` իրենց նման չեմ վախենում, ասում եմ` արել եմ: Եթե սխալ եմ արած լինում, ասում եմ` կներեք, սխալ եմ արել: Ես դրանից չեմ վախենում, չեմ բարդույթավորվում: Եթե ճիշտ եմ արել, ասում եմ` արել եմ ու լավ եմ արել: Հաստատ վախկոտի նման չէի հրաժարվի:

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031