Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի միլիարդատերը դատի է տվել Վրաստանի կառավարությանը

Դեկտեմբեր 13,2011 11:09

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի (արխիվային լուսանկար)

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դատի է տվել Վրաստանի կառավարությանը՝ Վրաստանի իր քաղաքացիությունը չեղյալ հայտարարելու համար:

Վրաստանի իշխանություններն այս քայլին են դիմել, երբ հոկտեմբեր ամսին հայտնի է դարձել, որ Իվանիշվիլին ունի նաև Ֆրանսիայի քաղաքականություն:

Թբիլիսիի դատարաններից մեկում երկուշաբթի օրն անցկացվել է լսում Իվանիշվիլիի գործով, սակայն միլիարդատիրոջ փաստաբանները հայտնել են, որ իրենց կողմից նախագահող դատավորին փոխելու մասին ներկայացված միջնորդությունը մերժվել է:

Այս գործով հաջորդ լսումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին:

Վրաստանի իշխանությունների համաձայն, Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2004 թվականին, երբ նա բնակություն է հաստատել Վրաստանում՝ վերադառնալով Ռուսաստանից, որի քաղաքացի էր նա հանդիսանում այդ ժամանակ: Իվանիշվիլին Ֆրանսիական անձնագիր է ստացել 2009 թվականին՝ խախտելով  բազմաքաղաքացիությունն արգելող Վրաստանի օրենսդրությունը:

Անցյալ կիրակի օրը քաղաքական գործունեություն ծավալած միլիարդատերն անցկացրել է «Վրացական երազանք» հասարակական նոր շարժման առաջին համաժողովը, որին մասնակցել է իր մի քանի հազար կողմնակից, ներառյալ նախկին նախարարներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, դերասաններին և մարզիկներին:

Բացման խոսքում Իվանիշվիլին ասել է, որ շարժումը մարտահրավեր է նետելու Վրաստանում իշխանության գլուխ կանգնած նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Իվանիշվիլին նշել է, որ երկրի ներկայիս ղեկավարությունը սպառել է իր  ներքին և արտաքին ռեսուրսները և դարձել հասարակության և պետության զարգացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը:

«Ժամանակն է եկել, որ բոլորս սկսենք նոր Վրաստան կառուցել», – ասել է Իվանիշվիլին:

Արմեն Հովհաննիսյան

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031