Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրոստան Ույուտի» սեփականատերը 1000 դրամ ընտրակաշա՞ռք է վերցրել

Դեկտեմբեր 13,2011 11:07

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ նախորդ ընտրարշավներից մեկի ժամանակ իր դուռը թակել ու ընտրակաշառք են առաջարկել, ինքն էլ վերցրել է այդ ընտրակաշառքը եւ քվեարկել բոլորովին ուրիշ թեկնածուի օգտին։

Երեկվա ասուլիսում Բադեյանը այդ խնդրի առնչությամբ հետեւյալ խորհուրդն է տվել ընտրողներին. «Եթե (քաղաքացիների) դուխը հերիքում ա, թող ասեն (ընտրակաշառք առաջարկողին)՝ վերցրու եւ գնաԵթե առհասարակ տղամարդ չես, վերցրու, բայց ուրիշին քվեարկիր»։ Մեր թղթակիցը այս կապակցությամբ հեռախոսով զրուցել Է Մանվել Բադեյանի հետ.

– Պարոն Բադեյան, գիտե՞ք, որ քրեական օրենսգրքում հոդված կա՝ ընտրակաշառք վերցնելը քրեական հանցագործություն ա։

Շատ լավ ա, դա նաեւ ապացուցել ա պետք։ Ես կարամ շատ հայտարարություններ անել։ Լավ եմ արել՝ ասել եմ, հիմա էլ ասում

եմ, որ չի եղել։

– Հիմա, դուք վերցրե՞լ եք, թե չեք վերցրել։

ՉԷ, չեմ վերցրել:

– Բայց ասուլիսի ժամանակ հայտարարել եք, որ վերցրել եք եւ գնացել եք, քվեարկել եք ուրիշի օգտին։

Չէ, եթե ուշադիր լսեք։

– Բայց ձայնագրություն կա։

Եթե էդ ձայնագրությունը ուշադիր նայեք, ես ասել եմ՝ դիցուք, ինձ եկել առաջարկել են ինչոր մի թվին, իմիջիայլոց, եթե շատ ես ուզում լավ իմանաս, թե էդ որ թվին ա եղել՝ էդ եղել է 1995 թվին։

– Ու դուք վերցրել՝ գնացել եք, ուրիշի օգտի՞ն եք քվեարկել։

Այո, այո։ Կարաս էդ գրես։

– Որ դուք 95 թվին վերցրել եք՝ գնացել եք, ուրիշի օգտին քվեարկե՞լ եք։

Այո, այո, հենց ըտենց։

– Բա նոր ասում էիք՝ չեմ վերցրել։

Վերցրել եմ 95 թվին։

– Ինչքա՞ն եք վերցրել, եթե գաղտնիք չի։

Էն ժամանակ հազար դրամ էր։

– Հազար դրամ ընտրակաշա՞ռք եք վերցրել դուք, պարոն Բադեյան։

Այո։

– Բայց ասուլիսի ժամանակ հինգ հազար եք ասել։

Հա, կարող ա հինգ հազար էր, լավ չեմ հիշում։

– Ու հիմա, Աժ պատգամավոր լինելով, մարդկանց փաստորեն խորհուրդ եք տալիս հանցանք գործել, որը նախատեսում է մինչեւ երեք տարի ազատազրկո՞ւմ։

– 95 թվականին նման հոդված չի եղել։

– Բայց դուք հիմա եք խորհուրդ տալիս մարդկանց։

Բայց ո՞վ ա ասել, որ վերցնելը արղեն իսկ հանցանք ա։ Այ, երբ քվեարկի նրա օգւոին, այդ ժամանակ հանցանք կատարած կլինի։

– Այսինքն, էսպես հասկանանք, եթե որեւէ չինովնիկի կաշառք ենք տալիս ինչ-որ գործողություն անելու համար, ինքը փողը վերցնում ա ու չի կատարում էն՝ ինչ պարտավորվում ա, նշանակում ա՝ ինքը կաշառակեր չի՞, հանցանք չի՞ կատարել։

Եթե չի արել քո անօրինական պահանջը, նշանակում ա՝ ինքը կաշառակեր չի։

 

Հ.Գ. «Հժ»-ի հետ խոսակցության ընթացքում Մանվել Բադեյանը նաեւ պարզաբանել է, որ ինքը ընտրակաշառք վերցրել է եւ ուրիշի օգտին քվեարկել է ընտրակաշաոք բաժանողին իր իսկ զենքով պատժելու համար։ Այդ դեպքում զարմանալի Է, թե ինչու Է Բադեյանը հիմա ընտրակաշաոք վերցնողներին համարում «տղամարդ չգտնվողներ»։

Հ.Ս.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031