ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների վրա հենվելով, երեկ տեղեկացրել ենք, որ նախօրեին տեղացած ձյան հետեւանքով, Հայաստանում ավտոճանապարհները չեն փակվել, սակայն մերկասառույց է Ալավերդի-Նոյեմբերյան, Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) եւ Գորիս-Կապան ճանապարհներին, իսկ Երեւանում եւ Արարատ-Եղեգնաձոր հատվածում՝ մառախուղ էր՝ https://www.aravot.am/2011/12/12/16713/:
Այսօր նույն նախարարության տվյալներով, Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի մերկասառույցը դեռ կա, Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) եւ Գորիս-Կապան ճանապարհներն էլ սառցապատ չեն, փոխարենը մերկասառույց է Քաջարան-Մեղրի ճանապարհին:
Սառցապատ ճանապարհների նվազման հետ աճել է մառախլապատ ճանապարհահատվածների քանակը՝ երեկ երկու նման ճանապարհ կար, այսօր՝ երեք՝ մշուշ է Թալին-Գյումրի, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Չարենցավան հատվածներում: Եղեք ուշադիր: