Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի հայր. «Ես գրել եմ, թե ով է իմ որդուն սպանողը»

Դեկտեմբեր 13,2011 10:39

Մարտի 1-ի քրեական գործը վերահսկող դատախազ Կուրյուն Փիլոյանը երեկ, քննչական խմբի գործող եւ նախկին ղեկավարներ Վահագն Հարությունյանի եւ Վաղինակ Ջանազյանի հետ տված համատեղ ասուլիսում, հայ֊տարարել է, թե 2008թ. Մարտի 1-ի զոհերի չբացահայտման զործում մեղք ունեն նաեւ զոհերի հարազատները. «Յուրաքանչյուր անձ գնացել է իր հարազատի, իր մտերիմի հետ։ Լավ, այդ հարազատներից, ծանոթներից, մտերիմներից ոչ ոք այդ պահին զոհի կողքը չեղա՞վ, չտեսա՞վ այդ պահը, որ կարողանար մեզ ինչոր փոքր նշույլ տալ՝ աշխատելու, բացահայտելու։ Պարոն Հարությունյանը չլիներ քննչական խմբի ղեկավարը, ես լինեի կամ ձեզնից յուրաքանչյուրը, լինելու էր նույն իրավիճակը։ Դա օբյեկտիվ վիճակ է, ոչ թե կոնկրետ անձի սուբյեկտիվ ցանկություն»,- երեկ ՀՔԾ-ում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է նա։ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ Փիլոյանի հայտարարության կապակցությամբ ասաց հետեւյալը եւ պատասխանեց մեր հարցերին.

Ես հայտարարում եմ, որ երկու տարի առաջ գնացել եմ Հատուկ քննչական ծառայություն, գրավոր գրել եմ, թե ով է իմ որդուն սպանողը։ Անունազգանունով եմ գրել։ Ասեմ ավելին, ես հարց եմ ուղղել քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, թե եթե ինքը չի կարողանում պարզել մահվան հանգամանքները, ապա թող հայտնաբերի, թե ով է հրաման տվել, չէ՞ որ «Չերյոմուխա–7»-ը, որով իմ որդին սպանվել է, բաց տարածքում խստիվ արգելված զենք է, իրավունք չկար դա օգտագործել բազմության մեջ, դա նախատեսված է փակ տարածքների համար։ Վահագն Հարությունյանին հարցնում էի, թե ինչու ոչ մի քրեական գործ չի հարուցվում, ինչու ոչ ոք չի ձերբակալվում, նա էլ ասում էր, թե՝ ինչ գիտես, որ չի հարուցվել, ու չեն ձերբակալվել։ Անցել է երկու տարի։ Ոչ ոք չի ձերբակալվել։

– Պարոն Քլոյան, Փիլոյանի ասածից ստացվում է, թե զոհվածների հարազատները ինչ-որ տեղեկություններ ունեն, սակայն թաքցնում են։

Ես գրավոր գրել եմ, ստորագրել եմ, գրել եմ, թե ով է սպանել իմ տղային, ու ով է սպանել Տիգրան Խաչատրյանին, ով է հրահանգ տվել։ Հրահանգ տվողի անունն էլ եմ գրել, ստորագրել եմ տակը։ Անցել է երկու տարի։ Ոչ սուտ մատնության գործ են հարուցել իմ դեմ, ոչ էլ մեղավորներին են դատել։ Էլ

ի՞նչ ասեմ պարոն Փիլոյանին, որ ինքը հասկանա։

 

Ա. Կ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031