Apple iPad պլանշետային համակարգչի երրորդ տարբերակը շուկայում կհայտնվի 3-4 ամսից: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղում անելով մատակարար ընկերություններին: Նշենք, որ Apple-ը սովորաբար թարմացնում է իր արտադրանքները տարվա առաջին ամիսներին, ու նախորդ iPad-ը թողարկվել է ընթացիկ տարվա մարտին:
iPad 3-ի մոտալուտ թողարկման պատճառով արտադրող ընկերությունները կկրճատեն երկրորդ սերնդի պլանշետի թողարկման ծավալները՝ 14-15 մլն չորրորդ եռամսյակի և 4-5 մլն 2012-ի առաջին եռամսյակի համար:
Apple-ի վաղեմի գործընկեր Foxconn ընկերությունը կսկսի հավաքել սարքերը 2012-ի փետրվարից, գրում է Commercial Timesպ-ը:
2012-ի առաջին եռամսյակում կթողարկվի 9,5-9,8 մլն երրորդ սերնդի iPad: Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում արտադրվել է 25,06 մլն պլանշետ:
Կարդացեք նաև
PCNews.am