Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքում են միայն երիտասարդները

Դեկտեմբեր 13,2011 00:28

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքը ազատագրման 18 տարիների ընթացքում արդեն իր գիրկն է առել 135 ընտանիք Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից: Այստեղ են եկել Արարատի մարզից, Վայոց Ձորից, ինչպես նաև`  Սիրիայից,  Լիբանանից, Ռուսաստանից և այլն: Նորեկ ընտանիքները ստանում են հող` կառավարության որոշման համաձայն`  մեկ շնչին հասնում է վեց հազար մետր հող,  տնամերձ` փլատակով, որի նորոգման կամ նոր տուն կառուցելու համար հերթագրվում են, որպեսզի շինանյութ ստանան:

«Նպատակ ունենք  մոտակա տարիների ընթացքում բոլոր բնակիչներին ապահեվել բնակարաններով և ստեղծել պայմաններ նոր ընտանիքներ ընդունելու համար: 2010թ.-ին ընտանիք շինանյութ է ստացել, և բնակարանները կառուցվում են», -ասում է Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը և փաստում` արդեն կառուցվում է 60 տեղանոց  մանկապարտեզը,  այն կսկսի գործել  հաջորդ տարվանից: Դպրոցն  անցած տարի վերանորոգվել է, այժմ սպասում են նաև հիվանդանոցի  վերանորոգմանը:

Պետությունը Կովսականի բնակիչներին  տրամադրում է անտոկոս վարկեր, սերմացուներ, ինչպես նաև` ամեն ամիս մեկ շնչի համար հատկացնում է 1500 դրամ էլեկտրաէներգիայի ծախս:

Կովսականի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այստեղ զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատկի,  եգիպտացորենի մշակությամբ, շատ են զբախվում նաև անասնապահությամբ, որի համար, ինչպես քաղաքապետն է փաստում, ուղղակի  նախանձելի  պայմաններ ունեն: Իսկ արտադրանքը հեշտությամբ իրացվում են Կապանում, Գորիսում:

Բնակիչների անվտանգության մասին Ռ. Մարգարյանը վստահորեն ասում է. «Մեզ մոտ որևէ հարց չի քննարկվում վտանգի վերաբերյալ, քանի որ այստեղ խաղաղ պայմաններ են: Հակառակ դեպքում` բոլորս էլ պատրաստ ենք զենք վերցնել և պաշտպանել մեր հողը, որը վերջապես ազատագրված է թշնամուց»: Այստեղ բողոքողները միայն երիտասարդներն են, քանի որ քայլ առ քայլ զարգացող Կովսականում դեռևս չկան այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն  երտասարդին վայել ժամանցը:

Արուս Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031