Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյան ժանտախտ չէր, կերային թունավորում էր

Դեկտեմբեր 12,2011 19:08

Լոռու մարզի Լորուտ գյուղի խոզերի անկման պատճառը կերային թունավորումն էր: Աֆրիկյան ժանտախտ նախնական վարկածը հերքվել է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության  եւ բուսասանիտարիայի  ոլորտի ծառայությունների  կենտրոնի» կողմից:

Մինչ գյուղացիները բողոքում են, թե իրենց անասունների ամբողջ գլխաքանակը անկվել կամ ժամանակից շուտ մորթվել է, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության գլխավոր մասնագետ Արմեն Գասպարյանը նշում է, որ  մինչ փորձաքննության արդյունքներ ,  հարկադրաբար  7 խոզ է անկվել. «Հարկադիր մորթի ենթարկված խոզերը պարզապես թունավորված են եղել, մնացածների մորթման պատճառները տարբեր են, ընդհուպ սեզոնային  մրսածություն կամ ամանորյա մորթ: Խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ որեւէ հիվանդության տարածում եւս չի նկատվել»:

Իսկ գյուղացիները բողոքում ու հավաստիացնում են՝ թե 200 խոզ եմ մորթել առանց պատճառի:

Դեկտեմբերի 2-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչները համատարած մորթի էին ենթարկում խոզերին: Ըստ չճշտված տվյալների, գյուղից 30 խոզ է մորթվել եւ վաճառվել մայրաքաղաքի ու մարզկենտրոն Վանաձորի շուկաներում: Գյուղի անասնաբույժ Լյովա Այդինյանը հերքում է, որ գյուղում աֆրիկյան ժանտախտի հերթական բռնկումն է. «Գյուղացիներին բազմիցս զգուշացվել է, որ խոզերին փակ տարածքում պահեն, սակայն բաց են թողել, իսկ եթե վարակը կա, չի բացառվում, որ կրկին հիվանդությունը գլուխ բարձրացնի»:

 Նելլի Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031