Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ դատախազության առջեւ

Դեկտեմբեր 11,2011 19:48

Վաղը՝  դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ կանանց դեմ բռնությունների կոալիցիան» բողոքի ակցիա է կազմակերպելու Հայաստանի Գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով պատժել երկու՝ սարսափելի դաժանությամբ աչքի ընկնող դեպքերի հեղինակներին:

«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր ակցիային ուղղված 2 սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքերին, որոնք մնացել են անպատիժ: Ակցիայի նպատակն է՝ բարձրացնել մեր ձայնը եւ պահանջել արդար պատիժ՝ բռնարար ամուսնու եւ սկեսրոջ համար»,- ասված է «Կանանց ռեսուրսային կենտրոնի»՝ Aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս երկու կանայք՝ Մոնիկան և Մարիամը, ըստ իրենց պատմությունների, տառապել ու կտտանքների էին ենթարկվել իրենց ամուսնու Դավիթ Զիրոյանի և սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի հետ կյանքի ընթացքում: Մոնիկան Դավիթ Զիրոյանի առաջին կինն է, իսկ Մարիամը՝ երկրորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031