Դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրար են բախվել 38-ամյա Սահակ Սահակյանի վարած «Նիսսան Պատրոլ» մակնիշի 001 ԼՏ 09 համարանիշի, 52-ամյա Սամվել Վարդանյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 07 ՕՏ 289 համարանիշի և 51-ամյա Աշոտ Հոխինյանի վարած «Գազել» մակնիշի 05 ՕՍ 763 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորներ` 52-ամյա Սասուն Վարդանյանը, 50-ամյա Ռիտա Հարությունյանը, 44-ամյա Լալա Մկրտչյանը, ինչպես նաև «Նիսսան Պատրոլ»-ի վարորդ Սահակ Սահակյանն ու նրա ուղևոր` 30-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հրամանատար Աղասի Ալոյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Մարզպետ Վարդանյանը:
Քննիչի հանձնարարականով, 3 ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին Գավառի ոստիկանության տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ, ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Նիսսան Պատրոլ»-ի վարորդ Սահակ Սահակյանը «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի անվտանգության պետի տեղակալն է:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ