Toshiba-ի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ թողարկվել է WT301 պլանշետը: Այն առաջարկում է 10.1 դույմանոց էկրան և օժտված է Windows 7 Professional օպերացիոն համակարգով: Պլանշետը աշխատում է Intel Atom պրոցեսորի հիման վրա, ունի 2GB օպերացիոն հիշողություն, կոշտ սկավառակը` 64GB է, ունի նաև WiFi, Bluetooth, 1.3 մեգապիկսելանոց տեսախցիկ և USB պորտ:
Պատրաստեց՝ Արամ Արարատյանը