Լրահոս
Օրվա լրահոսը

«Է՜ տղա ջան, մի ձև էլի, պարտքով-բանով պիտի անեմ».Ամանորին ընդառաջ

Դեկտեմբեր 11,2011 15:14

Ամանորին մնացել է հաշված օրեր: Մարդիկ արդեն սկսում են իրենց տոնական գնումները: Գնումներից բացի՝ սկսվում է նաև նրանց մեծ, բայց հաճելի մտածմունքները: «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց հարցախույզ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանակում: Նպատակն էր` պարզել ինչպես են մարդիկ դիմավորելու 2012 թվականը:
«Է՜ տղա ջան, մի ձև էլի պիտի անեմ Նոր Տարին»,- ասում է Համլետը: Նա մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է: Աշխատանք ունի: Իր խոսքով,  եկամուտը այնքան չէ, որ հերիքի ե՛ւ  օրվա ապրուստին, եւ՛ Ամանորին: Այնուհանդերձ այս տարի` համեմատած մյուս տարիների, ավելի լավ է անցկացնելու: Ինքն է այդ մասին ասում: Մելինե տատիկը այն մարդկանցից է, ով սպասում է Ռուսաստանից որդու վերադարձին.«Պիտի տղաս գա Ռուսաստանից: Վերջին անգամ տղուս տեսել եմ անցած տարի» :
Չնայած սոցիալական դժվարություններին՝  միեւնույն է, մարդիկ կարծում են, որ Ամանորի կարևորությունը միայն սեղանի վրա դրվածովը չի որոշվում, կարևորը լավ տրամադրությունն է: «Բարձր տրամադրությամբ, լավ շրջապատում, ասել, խոսել, ուրախանալով». Այսպես է պատրաստվում դիմավորել Ամանորը Նելլին: Մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց աշխատում է խանութում` վաճառողուհի: Իր համար շատ սպասված է այս Ամանորը, որովհետև հենց դեկտմեբեր 31-ին է որդին բանակից վերադառնալու: Ցանկանում է, որ 2012 թվականը հաջող լինի բոլորի համար: «Առավոտ երիտասարդականին» էլ ցանկանում է այնքան հաջողություն, որ իր ոլորտում դառնա առաջինը և միակը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031