Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Վենգեր Լավը, որ բազմիցս Բրազիլիա վերադառնալու ցանկություն է հայտնել, շարունակում է նոր ֆուտբոլային ակումբ որոնել: «UOL Esporte»-ի փոխանցմամբ, հարձակվողով հետաքրքրվել է «Կորինտիանսը»: Սակայն նրա եւ ֆուտբոլիստի միջեւ բանակցությունները փակուղի են մտել:Վենգերը պահանջել է ամիսը $ 440 հազար, սակայն ակումբը հրաժարվել է 27-ամյա ֆուտբոլիստին այդ գումարը վճարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ