Լրահոս
Օրվա լրահոսը

Կիթառով տղան

Դեկտեմբեր 11,2011 14:45


 Արմանը 19 տարեկան էր, երբ մահացավ հայրը և իր ուսերին մնաց իր ու մոր ապագա կյանքը. «Ամեն ինչ սկսվեց հորս մահից հետո: Երբեք չեմ մտածել, որ իմ հոբբին կդառնա ընտանիքս պահելու միակ միջոցը»:

Հույսը  կիթառն էր.  նվագում էր փողոցներում և դրանով գումար վաստակում: Արմանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում`անվճար համակարգում: Նա ապագա ծրագրավորող է:

«Մայրս դեմ էր, որ նվագելով գումար վաստակեմ, ասում էր` ամոթ է, դու քո ուսումով զբաղվիր, ես մի բան կմտածեմ: Ես էլ թեև դժվարությամբ, բայց երկուսն էլ հասցնում եմ: Պատահականություն էր, թե ոչ, բայց այսօրվա պես հիշում եմ, որ հայրս ինձ առաջարկեց, որ անպայման կիթառ նվագել սովորեմ ու ես 6 տարեկանից հաճախեցի պարապմունքների: Երևի հայրս ինչ-որ բան կանխազգում էր…»

Երբեմն Արմանը վատ է զգում համակուսեցիների թերահավատ վերաբերմունքից  դեպի իրեն. «Նրանք ուղղակի չեն մտնում  իմ դրության մեջ»:

Կիթառով տղան, ինչպես նրան անվանում են, խելացի է, համեստ ու  աշխատասեր:

Նրա մայրը` տիկին Անահիտը,  այս ամենին մեծ ցավով է վերաբերվում. «Որդուս համար երբեք այսպիսի կյանք չեմ ցանկացել: Միակ երազանքս էր նրան ապահովված տեսնելն է: Շատ բան չեմ ուզում. մի կայուն աշխատանք, և ամեն ինչ կարգին կլինի»:

Արմանն այսօր 21 տարեկան է, սակայն հասցրել է անցնել բազում փորձությունների միջով: Ասում է չի ընկճվում:

 

 

 

 

Տալիթա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031