Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից և ընկել է գետի մեջ:
Այս պահին դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Դեպքի վայրում էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, սակայն նրանք, չգիտես ինչու, 2-3 րոպե հետո հեռացան` չփորձելով անգամ պարզել կամ ճշտել, թե այդ տարածքը իրե՞նց իրավասության տակ է, թե՞ ոչ:
Շուտով դեպքի վայր կժամանեն նաև փրկարարները, որպեսզի մահացածի դին դուրս բերեն ջրից:
Դեպքի վայր պետք է ժամանի նաև դատական բժիշկը:
Արդեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Աշոտ Օհանյանի գլխավորությամբ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ