Այսօր տարածած հաղորդագրության մեջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:
ԱԻՆ-ը առաջարկում է զերծ մնալ անսարք, հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից: