Լրահոս
Օրվա լրահոսը

Գեյ ֆուտբոլիստը երկնագույն պոռնոյի համար թողել է ֆուտբոլը

Դեկտեմբեր 10,2011 22:43

Բելգիայի «Ռասինգ Մեխելեն» ֆուտբոլային ակումբի խաղացող, 27-ամյա Ջոնաթան դը Ֆալկոն հրաժարվել է ֆուտբոլային կարիերայից ու սկսել նկարվել պոռնո ֆիլմերում՝ ընտրելով Ստանի Ֆալկո էկրանային անունը:
 «Ես առաջ ընկերուհի ունեի, սակայն միշտ էլ տղամարդիկ ինձ ավելի շատ են հետաքրքրել: Եվ դա ես երբեք չեմ թաքցրել, – պատմում է նախկին ֆուտբոլիստը: – Նոր աշխատանքն ինձ բազում հաճույքներ է պատճառում եւ արդեն պայմանագրեր ունեմ ստորագրած մի քանի խոշոր ընկերությունների հետ»:
 Ֆալկոյի կարծիքով ֆուտբոլային աշխարհը պատրաստ չէ ընդունել գեյերին, հասկանալ նրանց փոխհարաբերությունները: Մինչդեռ, սեռական այդպիսի կողմնորոշում ունեցողները խոցվող են: Նա հիշեցրել է իր կողմնորոշման մասին հրապարակավ հայտարարած աշխարհի առաջին ֆուտբոլիստի՝ ֆրանսիացի Ջասթին Ֆաշանի հետ կատարվածը, որը, չդիմանալով մարզչի ու թիմակիցների ճնշմանը, ինքնասպան է եղել 1998 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031