Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առողջությունն անհանգստացնում է «Cedars Sinai» կլինիկայի բժիշկներին, ուր ճանաչված թենիսիստուհուն շտապ կարգով տեղափոխել են երկուշաբթի:
Սերենան կիրակի օրը շողշողալիս է եղել օսկարական երեկույթներում, իսկ հաջորդ օրը նրան բժիշկների անհետաձգելի օգնության անհրաժեշտություն է առաջացել: Հետազոտությունները նրա թոքերում հեմատոմա՝ արյան պարկ են հայտնաբերել: Թենիսիստուհու ներկայացուցիչը պատմել է, որ այդ պարկն ամենայն հավանականությամբ առաջացել է առողջական ավելի լուրջ խնդիր լուծելու հետեւանքով:
Արտասահմանյան լրատվամիջոցների վկայությամբ, հետագա բարդություններից խուսափելու համար՝ Սերենա Ուիլյամսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ