2ՕՕ երկրների պատվիրակները Հարավաֆրիկյան հանրապետությունում շաբաթ օրը շարունակում էին երկրագնդի կլիմայական փոփոխությունների հարցով անցկացվող վեհաժողովը՝ փորձելով ուղիներ գտնել համաշխարհային ջերմացման դեմ ընդհանուր համաձայնություն կայացնելու համար։
Ներկայացուցիչները, ովքեր աշխատանքները պիտի ավարտեին ուրբաթ օրը, ստիպված եղան հանդիպումը շարունակել նաեւ ամբողջ գիշերը։
Դուրբանի վեհաժողովի բանագնացները դժգոհում են, որ չեն ունենա բավարար ժամանակ իրենց բոլոր մտահոգությունները Եվրոպական Միության ներկայացրած առաջարկներին համապատասխանեցնելու համար, որը կոչ է անում ընդունել համաշխարհային ջերմացման դեմ պայքարելու բոլորի համար պարտադիր իրագործելի պայմանագիր։
Երկրագնդի մթնոլորտն ամանաշատն աղտոտող ԱՄՆ-ը, Չինաստանն ու Հնդկաստանը դեռեւս չեն ընդունում ներկայացված ծրագիրը։
Եվրամիությունը կարեւոր աջակցություն ստացավ անցած հինգշաբթի օրը, երբ ներակայացված ծրագրին կողմ հանդես եկան աշխարհի աղքատ եւ կղզի պետությունները։
Եվրամիությունը ծրագրում է 2Օ15 թվականը դարձնել վերջնաժամկետ՝ ընդունելու համար մի պայմանագիր, ըստ որի յուրաքանչյուր պետություն պիտի պարտավորվի կրճատել իր կողմից մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալները։
«Ամերիկայի ձայն»