«Ցավում եմ, հայ-ադրբեջանական հակամարտության համար, որովհետեւ այն շատ վատ ազդեցություն է թողել երկու երկրների հարաբերությունների վրա ու խոչընդոտում է երկրների զարգացմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց վրացի պատգամավոր Գոգի Չաչանիձեն՝ պնդելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժում են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ բոլոր կովկասցիները. « Մինչդեռ Կովկասը կարող էր ավելի առաջ գնալ, զարգանալ, քան Բալթյան երկրները, բայց հակամարտության առկայության դեպքում հակառակն ենք տեսնում»:
Պատգամավորի համոզմամբ, խնդրի լուծմանն այլընտրանք չկա. «Այն լուծվելու է անպայման, եւ ցանկանում եմ, որ լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով»:
Պատգամավորը հրաժարվեց գնահատել Մինսկի համանախագահող երկրների աշխատանքը խնդրի կարգավորման գործընթացում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Թբիլիսի