Ռուսաստանի մայրաքաղաքի Բոլոտնայա հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքը հայտարարվել է ավարտված: Տարբեր տվյալներով, ցույցին մասնակցել է 25-85 հազար մարդ:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հանրահավաքն ընդունել է հռչակագիր, որով իշխանություններին ներկայացվել են հետեւյալ 5 պահանջները. ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը եւ նրա գործունեության հետաքննությունը, անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյուքների չեղյալ հայտարարելը եւ նոր ընտրությունների նշանակումը, ընտրությունները կեղծելու վերաբերյալ բոլոր փաստերի հետաքննությունը, օրենսդրության փոփոխությունը, ինչը հնարավորություն կտա գրանցվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին:
Ընդդիմությունը իշխանություններին երկու շաբաթ է տվել իր պահանջների կատարման համար, նոր հանրահավաքը նշանակվել է դեկտեմբերի 24-ին:
Տաթեւիկ Լազարյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան