Լրահոս
Օրվա լրահոսը

Ում իրավունքն ինչպես է ոտնահարվում

Դեկտեմբեր 10,2011 19:59

Երգչուհի Աննա Խաչատրյանը  մոռացել էր այսօրվա «խորհրդի» մասին: Մարդու իրավունքների օրն է, հիշեցրինք նրան: Ցանկացանք իմանալ՝  եղել են դեպքեր, երբ  ոտնահարվել են նրա իրավուքները եւ ինչպե՞ս է պաշտպանել դրանք: Երգչուհին նման դեպք չհիշեց, բայց ասաց՝ գիտի Հայաստանում սովորաբար ոտնահարվում են մարդու «աշխատանքային», խոսքի ազատության, հայտնիների դեպքում՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքները: Ասում է՝ իր դեպքում այդ իրավունքի պաշտպանությամբ էլ երբեք չի զբաղվել. «Երեւի հետաքրքիր մի պերսոնաժ չի հայտվում իմ կողքիս, որպեսզի հետաքրքրություն առաջացնի իմ շրջապատում եւ խախտվի այդ իրավունքը »,- կատակում  է երգչուհին:

«Երկիր» օրաթերթի լրագրող Ագնեսսա Խամոյանն էլ նշում է՝ չնայած Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի առկայությանը, այսօր լրագրողի թիվ 1 խնդիրը տեղեկատվություն ստանալն է. «Կարծում եմ` մեր մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որտեղ իրավունքները ամենաշատն են խախտվում և հիմնականում տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ես լուաբանում եմ քաղաքական ոլորտը և շատ դժվարությունների եմ հանդիպում: Վերջերս զանգահարել էի Սեւանի քաղաքապետին, սակայն վերջինս ոչ միայն չպատասխանեց իմ հարցին, այլ նաև վիրավորեց, ասելով` «ես զզվում եմ ձեզանից» և հեռախոսը անջատեց»:

Եթե լրագրողների դեպքում խախտվում են կոնկրետ իրավունքներ, ապա առողջապահական ոլորտում բժիշկները ավելի շատ դժգոհում են պատիվը արատավորող երևույթներից: «Ամբողջ աշխարհում բժշկի աշխատանքը ամենահարգված ու գնահատված աշխատանքներից է, որովհետև ամենապատասխանատու մասնագիտությունն է, իսկ մեզ մոտ այդպես չէ: Վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի պլակատի վրա նկատեցի, որ պատկերված էր բժիշկ և գրված էր. «Պայքարենք կոռուպցիայի դեմ»:  Մի քանիսի անբարեխիղճ գործունեությունը չի կարելի վերագրել բոլորին»,- նշում է բժիշկ Ավագյանը:

Իրավունքների խախտման  բազմաթիվ ու բազմաբնույթ դեպքեր են պատմում հատկապես ուսանողները: 19-ամյա Անին (ով չցանկացավ նշել բուհի անվանումը) մեզ հետ զրույցում պատմեց, որ իր դասախոսներից մեկը քննական շրջանում սակարկել է գնահատականի արժեքը, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են գումար վճարել և ցանկություն են հայտնել պատասխանել «բավարար» գնահատականից բարձր չեն ստացել: «Ես նույնպես բավարարվեցի «բավարար» գնահատականով: Ուսանողի համար մի քիչ դժվար է իր իրավունքը այս պարագայում պաշտպանելը, որովհետև ամեն դեպքում դիմացդ մասնագետ է, ով կարող է այնպիսի հարցեր տալ, որ թերանաս: Ես էլ որոշեցի պաշտպանել իր «պատասխանելու» իրավունքը»:

Նմանատիպ դեպքերից խուսափելու համար իրավապաշտպանները խորհուրդ են տալիս առաջին հերթին ծանոթ լինել սեփական իրավունքներին ու պարտականություններին: « «Լինել տեղեկացված նշանակում է լինել պաշտպանված» արտահայտություը մեզ հուշում է, որ առաջինը մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները»,-նշում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Նարեն:

                                                                                                                                   Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031