Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր կուսակցություններին պետք է խեղդեն, նեղացնեն, որ իրենց ավելի լիաթոք զգան սանձարձակության մեջ. Պետրոս Մակեյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2011 19:27

«Հայաստանցին վերջին 15 տարվա ընթացքում պաշտպանված չի եղել:  Հայաստանի քաղաքացու իրավունքներն ամենուր ոտնահարվում են: Մեր կուսակցության հետ կապվածն էլ նույն մասնակի խնդիրն է: Իշխանական կուսակցությունները բարգավաճում են տարածքները, պետության, ժողովրդից գողացած գումարներով ավելացնում, իսկ ընդդիմադիր կուսակցություններին պետք է խեղդեն, նեղացնեն, որպեսզի իրենց ավելի լիաթոք զգան սանձարձակության մեջ»,-  այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝  Մարդու իրավունքների օրը, Երեւանում բողոքի երթ են կազմակերպել՝ Հայաստանում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակների տարածքում: Այնուհետեւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում նրանք միացան ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի ակցիային:

«Մեր գրասենյակի տարածքի մի մասը՝ 240 մետր քառ. վերցրել են 2009 թվականին, հիմա շարունակում են մնացած 75 քառ. զավթելու գործընթացը: Իհարկե, մենք պայքարում ենք իրավական հարթության մեջ, բայց իրավական հարթությունն ուղղորդվում է Բաղրամյան 26-ից: Այդ պատճառով մեր հիմնական խնդիրն ՝է՝ փոխել Բաղրամյան 26-ում նախագահի աթոռը զբաղեցրած անձին՝ այսինքն Սերժ Սարգսյանին»,- ասաց Պ. Մակեյանը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031