Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր կուսակցությունների տղամարդկանց էլ ամլացման վտանգ է սպառնում

Դեկտեմբեր 10,2011 18:10

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Դալլաքյանի օրինագծի պատճառով հենց վերեւների բիզնեսին խանգարեն՝ մանկապիղծ կհանեն ու կամլացնեն

Օրեր առաջ Գյումրիում տեղի էր ունեցել հերթական մանկապղծման դեպքը: Եվ քանի որ օրակարգում Վիկտոր Դալլաքյանի՝ մանկապիղծներին ամլացնելու օրինագիծ կա, Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին հարցրեց չե՞ն պատրաստվում միանալ այդ օրինագծին: Պարզվում է՝ պատգամավորը ոչ միայն մտադիր է միանալ, այլ առաջարկել, որ ամլացնելը դիտարկեն որպես վերջին քայլ. «Ես մեղմ չեմ վերաբերվում մանկապիղծներին, պարզապես դա կարող է օգտագործվել բոլորովին անմեղ մարդկանց դեմ: Չմոռանաք, որ ցանկացած կոշտ մեթոդ միշտ դառնում է իշխանությունների մոտ մեխանիզմ՝ բոլորովին այլ մարդկանց ճնշելու»: Մեր հարցին՝ այսինքն՝ իշխանությունները կփորձեն ընդդիմության բոլոր տղամարդկանց ամլացնե՞լ՝ տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Դա ավելի շատ բիզնեսին է վերաբերում, քաղաքական դաշտում չէ, որ տեղի են ունենում իրական բախումները, բոլոր իրական բախումները բիզնես ոլորտում են լինում, ուղղակի դա արտացոլվում է քաղաքական դաշտում: Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանն ասել էր՝ շատ մեծ խելք պետք չի՝ պատգամավոր լինելու համար, շատ մեծ խելք պետք է՝ բիզնեսում լինելու համար, դա մտածելակերպ չի, դա փիլիոսոփայություն է»:

Ինչ վերաբերում է ամլացմանը, Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Հայաստանում ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնելը չի բերում մշակույթի կայացմանը: Նա ընդգծեց թրաֆիքինգի դեպքերը, երբ տարիներ շարունակ այդ կանանց բերել են ու  որպես մեղադրյալ կողմ ներկայացրել. «Երբ ես պնդում էի, որ քո գործը չի ինչ կին է՝ ձեզ երեւույթը պիտի հետաքրքրի, մեզ ամեն անգամ ասում էին՝ դուք ըտենց առաքինի կին եք, դուք գիտե՞ք ում եք պաշտպանում, տիկին Ալավեդյան»:

Պատգամավորը կարծում է, որ իշխանությունը վստահություն ձեռք չի բերել անգամ այն դեպքում, որ մանկապիղծներին բռնի ու հասարակությունը հավատա, որ նա իրոք մանկապիղծ է. «Հասարակության մեջ միանշանակ վերաբերմունք չկա մանկապիղծների նկատմամբ՝ ասում են՝ չէ, մի բան կա, բիզնեսը ձեռից ուզում են խլել՝ մանկապիղծ են հանում: Պետք է այդ մթնոլորտը փոխել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031