ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր՝ Մարդու իրավունքների օրը, մինչ երթի անցկացումը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց. «Մենք մեր համառ պայքարով կամաց-կամաց պարտադրեցինք բռնապետությանը, որ ազատության սահմաններն այս երկրում ընդլայնվեն: Հասել ենք նրան, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատեցին, Ազատության հրապարակը նորից վերադարձրինք ժողովրդին: Հասել ենք նրան, որ ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը եւ պայքարում է իր իրավունքների համար բոլոր ոլորտներում: Սա Հայ ազգային կոնգրեսի համաժողովրդական շարժման 4 տարվա լրջագույն աշխատանքի եւ պայքարի արդյունքն է: Մնացել է մեկ իրավունք, որը չենք նվաճել: Փետրվարին ժողովրդի ընդվզման ալիքը ուղղված է լինելու Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, այս իշխանություններին, որոնք չեն ընտրվել, հեռացվեն Հայաստանից»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտնեց, որ Կոնգրեսի կողմնակիցները կարող են պատրաստվել ակտիվության նոր շրջանին, որը կսկսվի փետրվարից:
Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի ելույթի մանրամասները՝ մեր տեսանյութերում