Անցած շաբաթ Aravot.am-ը, վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, տեղեկացրել էր, որ մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Սոկրատեսը: Լրատվամիջոցները մահվան պատճառ էին նշել լյարդի ցիռոզը:
Սակայն ռուսական «Утро»-ն ավելի ուշ գրում է, թե ֆուտբոլիստին սպանել են Սան Պաուլուի ռեստորաններից մեկում թունավորված միս մատուցելով: Այդ օրը Սոկրատեսի հետ նույն մսից ճաշակել են նաեւ նրա կինն ու ընկերը, որոնք նույնպես թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, բժիշկները կարողացել են փրկել նրանց կյանքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ