Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ինձ Դաշնակցության հետ կռվացնել չի ստացվի»

Դեկտեմբեր 10,2011 16:53

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Aravot.am-ը  «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ԱԺ նախագահի ընտրություններին թեկնածություն առաջադրելու մեջ ինչ-որ գաղտնիք կա՞ր, որը ՀՅԴ-ն չէր հասկացել, դրա համար էլ Սամվել Նիկոյանի օգտին ձայն տվեց: Տիկին Ալավերդյանի դիտարկմամբ՝ ոչ մի գաղտնիք էր չկա, իրենք միշտ էլ թեկնածություններով հանդես եկել են, չի եղել դեպք, որ չառաջադրվեն. «Այն , որ ՀՅԴ որոշ անդամներ նեղացել են Նժդեհի անունը տալուց՝ ես դա թյուրիմացություն եմ համարում: Պղտորամտություն ը պետք է մեզնից դուրս գա, կարող է այդտեղ եղած դաշնակցության անդամները չեն հասկացել, բայց դա առիթ չպիտի դառնա, որ Ժառանգության եւ Դաշնակցության հարաբերությունների վրա անդրադառնա: Ես շատ փափուկ եմ արտահայտվում: Ընդունում եմ, որ ժամանակին կոմունիստները ջնջել են դաշնակցական պատմությունը եւ հիմա դաշնակցությունը ուզում է այն սրբագրի լրիվ իր տեսակետից, բայց ես պատմաբան չեմ եւ ոչ մեկի գրած պատմությունն ինձ համար փաստ չի: Կա արխիվ, ձեռագրեր կան, կարծում եմ՝ դա գեղեցիկ դրվագ է Դաշնակցության պատմության մեջ, երբ կենդանի մարմին է կառավարությունը: Եթե որեւէ մեկը չի կարողանում հիանալ այդ դրվագներով՝ ես հիանում եմ: Այն, որ Դաշնակցությունը մնում է այսքան տարիներ՝ խոսում է կենդանի մարմնի մասին, նրանք արձան չեն»:

Տիկին Ալավերդյանը վստահեցրեց, որ ինքը նեղացկոտ մարդ չէ, բայց իր համար անհասկանալի են ՀՅԴ-ի ակնարկներն ու հումորները. «Ես չեմ ուզում նույնիսկ դա վերագրել իրենցից ինչ-որ մեկին, իմ հարգանքի համար տեղ եմ թողնում էլի: Ես շատ փոքր մարդ եմ, ես  խնդիր չունեմ հակադաշնակցական տեսակետներ արտահայտելու, ես էդ խնդիրը չունեմ այս կամ այն կուսակցությանը կպնելու, անգամ այն կուսակցությանը, որի գաղափարախոսությանը մոտ չեմ, թեեւ Դաշնակցությունն այդ թվին չի պատկանում: Այնպես որ ինձ դաշնակցության հետ կռվացնել չի ստացվի»:

Ինչ վերաբերում է 2009-ի Երեւանի ավագանու ընտրություններին, երբ «Ժառանգությունը» ՀՅԴ թեկնածուին չսատարեց, տիկին Ալավերդյանի մեկնաբանությամբ՝ դրանք տարբեր բաներ են, իրենք այդ ընտրություններին ընդհանրապես մերժել են մասնակցությունը. «ՀՅԴ-ն պետք է որ տարբերակի դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031