Այս տեսանյութը պատրաստել են Երևանի Ջոն Կիրակաոսյանի անվան թիվ 20 դպրոցի սաները`«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեխնիկական աջակցությամբ: Նրանք պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարում են տարբեր հեռուսատալիքները`ցուցադրելով ժառգոնով և «գռեհկաբանությամբ» լեցուն հաղորդումներ: Սաները ներգրաված են «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբում:
Հիշեցնեմ` ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվեցիայի 17-րդ հոդվածի` հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով խրախուսել երեխաների կրթությանը, հոգևոր մշակութային զարգացմանը նպաստող նյութերի հեռարձակումը և արգելել երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը:
Պատրաստեց՝ Նազենի Բաղդասարյանը