Այսօր` դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1948թ-ին այս օրը Փարիզի Պալե դե Շայոն պալատում ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը, որը դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը:
Հայաստանում Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, որը ընդունվել է 2003 թ-ի հոկտեմբերի 21-ին:
Այսօր «Առավոտ երիտասարդականի »թողարկումները նվիրված են Մարդու իրավունքների պաշտպանության օրվան: