Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի երթին ոստիկանները չմիջամտեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2011 16:24

Այսօր՝ Մարդու իրավունքների օրը, «Հայ ազգային Կոնգրեսը» երթ անցկացրեց: Ազատության հրապարակում նրանց միացավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Վերջինս երթը սկսել էր Երեւանի փողոցներով՝ ավելի վաղ:

Ազատության հրապարակում էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ելույթ ունեցան Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, այնուհետեւ մասնակիցները «Սերժիկ հեռացիր», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով անցան Մաշտոցի պողոտայով, իսկ հետո՝ առանց վանկարկումների, անցան Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Վերջում շարժման մասնակիցները նորից մտան Ազատության հրապարակ:

«Եթե որեւէ իշխանություն չի ուզում պաշտպանել մարդու իրավունքները, ինքն իրեն հարգող ցանկացած ժողովուրդ պետք է ոտքի կանգնի եւ ժողովրդական ընդվզմամբ, հեղափոխությամբ, ապստամբությամբ հեռացնի այդ իշխանությանը: Սա է մարդու իրավունքների հռչակագրի տրամաբանությունը: Այսօրվա մեր երթի իմաստը հետեւյալն է՝ որպես քաղաքական ուժ,  մեր քաղաքացիական, սահմանադրական օրինական պայքարով հետեւողական ենք լինելու եւ այս իշխանությանը պարտադրելու ենք հարգել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները: Եթե ոչ՝ մենք ունենք բավարար կամք եւ վճռականություն՝ Հայաստանից արմատախիլ անելու սերժանտական հանցագործ իշխանությունը»,- իր ելույթում այսպես արտահայտվեց Ն. Փաշինյանը:

Նշենք, որ երթի ընթացքում ոստիկանների կողմից որեւէ արգելք չեղավ:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031