Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների դիմում-բողոքը՝ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակին

Դեկտեմբեր 10,2011 13:56

Ամբողջ աշխարհի եզդիները, որ չունեն պետականություն, կրկին տագնապած ու անհանգստացած են, պատճառը՝ իրադարձություններն են, որոնք տեղի են ունեցել, եւ կարծում ենք, շարունակվում են Հյուսիսային Իրաքում, ուր ապրում է  աշխարհի թվով մոտ մեկ միլիոնից ավելի ամենամեծ եզդի համայնքը, և որտեղ գտնվում են եզդիական սրբավայրերը՝ Սուրբ Լալըշ կենտրոնով։

Մեզ եզդիներիս, մտահոգող իրադարձությունների մասին ավելի հանգամանալից կարդում ենք բազում կայքերում, ուր ասվում է. «Դեկտեմբերի ՚2-ին  մի խումբ քուրդ ծայրահեղականներ, 300 –ից ավելի մարդ, Դոհուկում,

Սեմելում և Զախոյում իրականացրել են եզդիների և քրիստոնյաների խանութների և հյուրանոցների հրկիզում,  հաղորդում է ankawa.com-ը։ Ասվում Է, որ Իրաքյան Քուրդիստանում ալկոհոլային խմիչքների խանութները հիմնականում համարվում են եզդիներինն ու քրիստոնյաներինը, ում ամբողջ օրը զանգահարել են սպառնալիքներով։ Այս ամենը Զախոյում տեղի Է ունեցել ուրբաթօրյա աղոթքից հետո երկրորդ օրը։ Ինչպես հաղորդում են որոշ կայքեր, Զախո քաղաքի մոլլան տվել Է ֆետվա և կոչ Է արել ավերել եզդիների ու քրիստոնյաների խանութներն ու հյուրանոցները։ Հրկիզվել են քրիստոնյաներին և եզդիներին պատկանող բոլոր խանութներն ու պահեստները և միլիոնավոր դոլարների վնաս Է հասցվել։ Շիյուզ գյուղի բնակիչները ստիպված են եղել զենքը ձեռքերին պաշտպանել իրենց տները։ Քրիստոնեական բնակչությունն անհանգստացած Է, որ իրավապահ մարմինների ու իշխանությունների կողմից ընթացիկ իրադարձությունների նկատմամբ չկա համապատասխան արձագանք, քանի որ այս ակցիան կազմակերպել են քրդական ավտոնոմիայի ղեկավարությունը և Իրաքի Հանրապետության նախագահ Ջելւսլ Թալաբանին։ Դրանից բացի, ծայրահեղականները փորձել են հարձակվել Զախոյում գտնվող խալդեական եւպիսկոպոսի նստավայրի վրա, բայց պահապաներր կարողացել են դիմակայել հարձակվողներին։ Ինչպես նաև եղել են հարձակումներ քրիստոնյա խաղաղ բնակիչների տների վրա։ Զոհերի վերաբերյալ առայժմ ստույգ տեղեկություններ չկան։ Հարձակվողները հակաեզդիական և հակաքրիստոնեական կոչեր էին անում։ Նրանցից ոմանց ձեռքերին եղել են քրդական ղրոշներ»։

Նայեք հետևյալ սայթերը.   « www.ezidi-russia, www.yeziden.de, www.bahzani.net, www.yezdistan.blogspot.com»:

Անհրաժեշտ ենք համարում անպայման նշել, որ նման հարձակումներ տվյալ տարածաշրջանում իրականցվում են հաճախ, և դրանք ուղղված են հատկապես եզդիների դեմ, ովքեր, ինչպես ասվեց, չունեն պետականություն և դարերով հարձակման ու ճնշման են ենթարկվում քուրդ ազգայնամոլների կողմից, որոնց նպատակն է. կամ կրոնափոխ անել եզդիներին, ովքեր ունեն յուրահատուկ, ազգային կրոն (արևապաշտներ են), կամ նրանցից դատարկել իրենց բնօրրանը, կամ ընդհանրապես վերացնել աշխարհիս երեսից, ինչը եղել ու մնում է նրանց գերագույն նպատակներից մեկը։

Դիմելով Ձեզ, մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ  երկրներում ապրող եզդիները, ովքեր ահազանգում են մեզ վերոհիշյալ վայրագությունների մասին, ակընկալում ենք Ձեր և միջազգային բոլոր կազմակերպություների և առաջադեմ ու մարդասեր մարդկության արձագանքը՝ վերոհիշյալ իրադարձությունների վերաբերյալ։ Սա առաջին անգամը չէ, եզդի ժողովրդի նկատմամբ միշտ նման ասիմիլացման և ցեղասպանության ակցիաներ են կազմակերպում։ Խնդրում ենք փրկել մեզ՝ եզդիներիս այս հրեշավոր խոշտանգումներից:

Միաժամանակ աշխարհի եզդիների անունից խնդրում ենք Ձեր և մյուս միջազգային կազմակերպությունների աջակցությունը եզդիներին՝ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկին, փրկել ցեղասպանությունից։ Այո, անվարան ու առանց  չափազանցության՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ:

 Ա.Թամոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031