Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների օրը ՀՀ Ոստիկանությունը չարաշահեց լիազորությունները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2011 13:59

«Ակնհայտ ապօրինի կերպով հերթական անգամ Հայաստանի ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները, խոչընդոտում մարդկանց ազատ տեղաշարժին, խոչընդոտում նաեւ հասարակական բողոքը հասցեատիրոջը հասցնելու մեր ձեւը»,- այսօր՝ Մարդու իրավուքների պաշտպանության օրը, Aravot.am-ին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի իրավապաշտպան կառույցի ղեկավար Արթուր Սաքունցը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ դեսպանատան դիմաց պիկետի անցկացումն արգելվեց ԱԱԾ եւ Հայաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանք արգելեցին լրագրողներին եւ պիկետի մասնակիցներին կանգնել դեսպանատան տարածքում եւ ոստիկանանական ուժերի միջոցով ստիպեցին իջնել դեպի Երեւանի քաղաքապետարան: Այստեղ քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ վիճաբանություն եղավ, որը հետո վերածվեց լեզվակռվի: Ավելի ուշ բանակցություններից հետո կողմերը համաձայնության եկան, եւ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին Զաքյան փողոցի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031