Կալանավոր Մհեր Համբարձումյանը նոյեմբերի 30-ից հայտարարել է անժամկետ հացադուլ: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սկսված հացադուլը գրանցված է եւ «Կարմիր խաչը» այցելել է հացադուլավորին:
Մհեր Համբարձումյանի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը, երեկ տեղեկացրեց, որ որդին նամակներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին: Մհերը չի ընդունել իրեն մեղսագրված մեղքը եւ իր դեմ կայացրած դատավճիռները: Կալանավորին մեղադրել են «Ոսկու շուկայի» աշխատակցի դեմ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ոստիկանը բերման ենթարկելիս կրակել էր նրա վրա:
Մհեր Համբարձումյանի դատավճռի դեմ բողոքն էլ օրեր առաջ ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատ:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ