Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի

Դեկտեմբեր 10,2011 13:36

 Դատաքննությունը շարունակվում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Բորիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ընթանում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի:

Լեռնապատի ղեկավարը մեղադրում է Արթուր Սաքունցին իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ:

Վանո Եղիազարյանը հայցադիմումի մեջ նշում է, որ 2010թ. դեկտեմբերի 8-ին Արթուր Սաքունցը հարցազրույց է տվել «Վանաձորյան Խճանկար» թերթին, որտեղ տեղ գտած «կոռուպցիոն» հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը՝ «տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն եւ իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» արտահայտությունները, որոնք վնաս են հասցնում իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին:

Գյուղապետը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ փոխհատուցել դատական ծախսերը:

Դատական նիստի ժամանակ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ արված արտահայտություններում որեւէ վիրավորանք ու զրպարտություն չկա:

Պատասխանողի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը պնդեց, որ «կոռուպցիոն» հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը՝ «տեղական բյուջեի միջոցների վատնում» արտահայտությունները համապատասխանում են իրականությանը, քանի որ վերոնշյալների հիմքով քրեական գործ կա հարուցված համայնքի ղեկավարի նկատմամբ:

«Այդ փաստերը օդից չեն վերցվել, գյուղացիների բողոքներն ու հարուցված քրեական գործն է առիթ հանդիսացել»,- ասում է փաստաբանը:

«Ինքն իրեն եւ իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում է կայացրել» արտահայտության վերաբերյալ փաստաբանը նշեց, որ ոչ թե համայնքի ղեկավարն է ազատել իրեն գույքահարկից, այլ ավագանիներն են ազատել նրան:

Այլ հարց է, թե ինչ մթնոլորտում: «Դե յուրե չէր կարող ինքն իրեն ազատել, բայց դե ֆակտո համայնքի ղեկավարն իրեն ազատել է գույքահարկից»,- բացատ րում է փաստաբան Մարուքյանը:

Արթուր Սաքունցն էլ հավելում է, որ ըստ էության համայնքի ղեկավարն է ղեկավարում ավագանու նիստերը եւ ունի միանձնյա իշխանություն:

«Սակայն նա փորձում է համոզել, որ ավագանին իրենից անկախ է: Ըստ օրենքի՝ ինքն է ղեկավարում, վարում ավագանու նիստերը»,- բացատրում է նա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Փաստաբան Է. Մարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031