Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի շենքին կանգառ է պետք, որ ՃՈ-ն չտուգանի

Դեկտեմբեր 10,2011 13:26

Հասարակական տրանսպորտից մամուլի շենքի մոտ իջնել ցանկացող ուղեւորների աղաչանք-պաղատանքներին այլեւս վարորդներն ընդառաջ չեն գնում. «Էլ առաջվանը չի՜, «ԳԱԻ»-ն թաքնված տեսախցիկներ է դրել, 10 հազար դրամ կտանե՞ս մուծես, որ բռնեն»,-այսպես արձագանքեց վարորդներից մեկը, երբ նրան խնդրեցինք մամուլի շենքի առաջ կանգառ անել: Արդեն քանի տարի է՝ մամուլի շենքի դիմաց կանգառ հիմնելու հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Կրկեսից մինչեւ «Սուրմալու» տոնավաճառ կանգառ չկա: Մամուլի շենքի մոտ իջնողները համարյա մեկ կանգառ էլ պետք է ոտքով հետ գան:

Հաշվի առնելով, որ այս ձմռան ամիսներին այդ ամբողջ ճանապարհահատվածը սառցակալում է, իսկ շենքերի տանիքներից մետրերով սառցաբեկորներ են կախվում, այդ ճանապարհով քայլելը նույնիսկ շատ վտանգավոր է:

Նշենք, որ տարբեր առիթներով երբ այս հարցը բարձրացվում է, քաղաքային իշխանությունները այս հարցի առնչությամբ պատասխանել են, որ «Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի լրամշակման աշխատանքներին զուգահեռ, ուսումնասիրվում են նաեւ կանգառների կանոնակարգման խնդիրները»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031