«Ազատ դեմոկրատները» չեմ կարծում, թե պատրաստվում է ընտրությունների մասնակցել: Իհարկե, այնտեղ ավելի լուրջ ու տրամաբանված գործիչներ են հավաքվել, որոնք քաղաքական բավականին մեծ փորձառություն ունեն: Մինչեւ նրանք համոզված չլինեն իրենց գործողությունների հետագա արդյունքների մեջ՝ գործողության չեն անցնի, կարծում եմ, որովհետեւ այնտեղ քաղաքական գործիչներ կան՝ Ալիկ Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Արարատ Զուրաբյանը, որոնք բավականին լուրջ եւ քաղաքականության մեջ թրծված մարդիկ են: Կարծում եմ՝ եթե լավ աշխատեն, եւս մեկ ամուր ու հուսալի կուսակցություն կլինի մեր պետության ներսում»,- ապագա խորհրդարանական ընտրություններին առնչվող զրույցի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Առավոտ» օրաթերթ