Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ է արել ՀԱԿ-ը

Դեկտեմբեր 10,2011 13:06

«Իսկ ի՞նչ է արել նույն ՀԱԿ-ը այս երեք-չորս տարիների ընթացքում՝ ոչինչ, եւ հիմա ակտիվացել են նախընտրական շրջանում: Ընդհանրապես դա նորմալ է, բայց որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ չեմ կարծում, թե ՀԱԿ-ը եղել է բավարար ակտիվ եւ մտահոգ: Մինչդեռ, օրինակ, Դաշնակցությունը եւ արտաքին քաղաքականության մեջ, եւ ներքին հարցերում մշտապես է ակտիվ եւ այդպես էլ գործում է նաեւ այսօր: Մենք բավականին ակտիվ ենք օրինակ՝ Ղարաբաղի ճանաչմանը հասնելու գործում, եւ ի վերջո մեր ջանքերով եղավ Ուրուգվայի վերջին հայտնի հայտարարությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Առաքելյանը:

Կարդացեք

 

 

«Առավոտ» օրաթերթ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել