Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատան մոտ խախտվեցին մարդու իրավունքները

Դեկտեմբեր 10,2011 13:09

Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ պիկետ պետք է անցկացնեին՝ ընդդեմ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած Պետդումայի ընտրությունների կեղծման եւ ակտիվիստների ձերբակալությունների: Սակայն դեպսանատան մոտ ծառայություն իրականացնող ԱԱԾ եւ Հայաստանի ոստիկանության աշխատակիցներն արգելեցին լրագրողներին եւ պիկետի մասնակիցներին կանգնել դեսպանատան տարածքում եւ ոստիկանանական ուժերի միջոցով ստիպեցին իջնել դեպի Երեւանի քաղաքապետարան: Այստեղ քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ վիճաբանություն եղավ, որը հետո վերածվեց լեզվակռվի: Ավելի ուշ բանակցություններից հետո կողմերը համաձայնության եկան, որ պիկետի մասնակիցները հավաքվեն Զաքյան փողոցի մոտ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի իրավապաշտպան կառույցի ղեկավար Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանների գործողությունները բնորոշեց որպես մարդու իրավունքների խախտում:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Ռուսաստանի ընդդիմության առաջնորդների եւ ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի եւ երթերի թույլատրում, ինչպես նաեւ ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում:

Մանրամասները՝ քիչ անց Aravot.am-ի տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031