Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները` 400 քմ:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են առանձնահատուկ բարդ և վտանգավոր իրավիճակում. այրվող տարրերի պարբերաբար փլուզման հետևանքով առաջացել էր հրդեհի բռնկման սպառնալիք տասներկուերորդ հարկում մոնտաժված արտաքին լաստակապին և հարակից չորս հարկանի բնակելի տան տանիքին, ուր հրշեջ-փրկարարներն իրականացրել են թափվող տարրերի շիջման և տանիքի հովացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի