Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան որոնում է Հայաստանի հետ երկխոսությունը վերսկսելու ուղիներ»

Դեկտեմբեր 09,2011 23:44

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրությանը միջնորդած Շվեյցարիայի իր գործընկեր Միշելին Քալմի-Ռեյի հետ:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Դավութօղլուի կողմից Շվեյցարիայի արտգործնախարարի հետ անցկացված հանդիպումը նպատակ էր հետապնդել պատկերացում կազմելու այն մասին, արդյոք Շվեյցարիան կհամաձայնվի կրկին հանդես գալ միջնորդի դերում այդ դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկեն իրենց միջև առկա վեճը լուծելուն ուղղված վճռական քայլեր:

«Շվեյցարական կողմը ի գիտություն է ընդունել Դավութօղլուի դիմումն ու գնահատելու է այն՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ծավալվող զարգացումները», – գրում է «Հուրիեթ»-ը:

Թերթը նշում է, որ Շվեյցարիայի արտգործնախարարի հետ նախկինում չհայտարարված հանդիպման դրդապատճառ է հանդիսացել Վիլնուսում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև անցկացված հանդիպումից հետո, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031