Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19-ի սահմաններում Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհի Երասխավանի հատվածում 31-ամյա Մուշեղ Զաքարյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 21 ԼՍ 530 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը: Բարեբախտաբար վարորդը վնասվածքներ չի ստացել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Մ. Զաքարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն փաստացի բնակվում է Գորիս քաղաքում: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հայկ Սուքիասյանը: