Արդեն Նոր տարվան ընդառաջ զարդարում ու գեղեցկացնում են մեր քաղաքը: Խանութների ցուցափեղկերն ու բակերի եղևնիները առաջինն են, որ տոնական տեսք են ստանում: Մտածում էի միայն ես եմ անմասն մնալու այս ամանօրյա եռուզեռից: Դե մի հասարակ աղբաման եմ էլի…
Բայց ի զարմանս ինձ այսօր կանգնած լինելով Թումանյան-Խանջյան խաչմերուկին լավ էլ «սազում եմ» կողքիս ամանօրյա ճերմակ կոմպոզիցիային: Հիմա ճիշտ է տեսքս այնքան էլ ներկայանալի չի, բայց այս կոմպոզիցիայի հեղինակները հաստատ ինձ անուշադրության չեն մատնի ու մի քիչ էլ իմ տեսքի մասին կմտածեն, թե չէ մարդիկ նայում են ու չեն հասկանում, թե ո՞րն է որին լրացնում …
Աննա Փորսուղյան