Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվեցին Վանաձորի տասը լավագույնները

Դեկտեմբեր 09,2011 20:05

Վանաձորի սպորտային տարբեր ձևերի ֆեդերացիայի անդամները հավաքվել էին  որոշելու տարվա 10 լավագույն մարզիկներին: Սկզբից եւեթ մասնակիցների մեջ տարաձայնություն առաջացավ կանոնակարգի մշակման առիթով: Արդեն ցուցակով ներկայացված 10 լավագույն մարզիկների ցանկից դժգոհ էին բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր անվանակարգից հետո ֆեդերացիայի անդամները վերադառնում էին նույն հարցին, երբ ցուցակոււմ չէր ընդգրկվում  իրենց ուզած  մարզիկը. «Տարեց-տարի ցուցանիշները փոխվում են, մարզիկներն ավելի լավ ցուցանիշներով են վերադառնում հայրենիք ու ընտրելն ավելի է դժվարանում»,- ասում է  ձյուդոյի ֆեդերացիայի անդամ Գևորգ Շահինյանը: Մեծ քննարկում առաջացրեց  Համահայկական  խաղերի լավագույն ցուցանիշը հաշվի առնելը:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ առաջարկեց ստեղծել սպորտային հիմանադրամ, և ցուցակից դուրս մնացած լավագույններին խրախուսել  հիմնադրամից հավաքված գումարով.«Մեր նվազագույն աշխատավարձի դեպքում  որտեղի՞ց հիմնադրամ հավաքենք»,- ասում է  ըմշամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Ղազարյանը: Քաղաքապետն առաջարկեց դիմել բիզնեսով զբաղվող բարեկամ-ընկերների օգնությանը: Վերջապես ներկաները համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ՝ հաջորդ տարի ներկայացնել  առանձին ցուցակներ, որոնցից մեկում կլինեն 10 մեծահասակներ մարզիկների անուններ, մյուսներում՝ հինգակական անուն՝ երիտասարդների ու պատանիների: Այս դեպքում յուրաքանչյուր մարզիկ իր արժանի տեղը կունենա:

Երկար քննարկումներից հետո  ավագանին լավագույն տասնյակը որոշեց հետևալ կազմով: 1-3-րդ տեղերը տրվեցին ձյուդո ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնության, Եվրոպայի գավաթի և Հայաստանի պատանիների առաջնության  մրցանակակիր Արսեն Ղազարյանին, Եվրոպայի   բռնցքամարտի դեռահասների և պատանիների առաջնության, միջազգային մրցաշարերի  մրցանակակիրներ Հրայր Շահվերդյանին և  Գառնիկ Պապիկյանին: Մյուս տեղերում կրկին միջազգային մրցաշաշրերի հաղթողներն էին` Սպարտակ Թամարյան, Լավրենտ Գրիգորյան, Սարգիս Կոստանյան, Նինա Ղազախեցյան, Ռոզալիա Ավետիսյան, Նարեկ Պողոսյան, Արտյոմ Բոջուկյան: Խրախուսական մրցանակներ կստանան Խուլերի հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի առաջնության մրցանակակիրներ` Սենիկ և Գևորգ  Սերոբյանները, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, մեծահասակների առաջնության  հաղթող` Ժորա Հովհաննիսյանը, ֆուտբոլի առաջնության մարզիչներ Գագիկ Շահբազյան, Արմեն Փիրամյանը:

 

ՆԵլլի  ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031