Ջրհոսի համաստեղության տակ ծնված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին հաջողակ մարդ է երեւում. համենայնդեպս վիշապի տարին, առնետի տարում ծնված վարչապետի համար բարեհաջող է լինելու: Դժվարություններ կլինեն, բայց հաղթահարելի, առողջական կայուն վիճակը կպահպանվի ամբողջ տարվա ընթացքում:
Նոր գործեր ձեռնարկելը, պայմանագրեր կնքելն ու ճամփորդությունները լավ արդյունքներ կտան վարչապետին:
Տարվա առաջին կեսն անսպասելի թեթեւ ու հաճելի անակնկալներով կանցնի. աստղերը ղեկավար պաշտոններ զբաղեցնող առնետների համար չեն բացառում պաշտոնի փոփոխությունը, բնականաբար՝ լավ առումով:
Տարվա երկրորդ կեսին վարչապետին լարվածության մեջ կպահեն նոր ծանոթությունները, բայց իզուր:
Կարդացեք նաև
Առնետի տարին նպաստավոր է նաեւ խոշոր գնումներ կատարելու համար, բնակելի շենքերի, հյուրանոցների եւ այլ տարածքների տեսքով: Հեշտությամբ կլուծվեն ֆինանսական բոլոր հարցերն ու կմեծանա հարստանալու ռիսկը:
Վարչապետին մնում է խուսափել, զգուշանալ կեղծ բարեպաշտներից, քանի որ վերջինների ներկայությունը ստիպված կլինի հանդուրժել ամբողջ տարվա ընթացքում: