Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննչականի պետը բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ

Դեկտեմբեր 09,2011 18:24

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրեն հայտնի է դարձել, որ նշված քրգործը հարուցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալենտին Պապյանի նկատմամբ:

ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում պարզվել է, որ Վ. Պապյանը, անցնելով իր պաշտոնական լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող ոստիկանության Կոտայքի բաժնի քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

Մինչ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից նյութերը կուղարկվեին Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն՝ տեղի ունեցած միջադեպի մասին իմացել էր ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և իր հրամանով աշխատանքից ազատել էր Վալենտին Պապյանին ու հանձնարարել անցկացնել ծառայողական քննություն:

Քննչական բաժնի պետը քննիչին հայտնել է, որ ինքը նրան կասկածում է հանցագործություն կատարելու մեջ: Մեր տեղեկություններով, Վ. Պապյանը նկատի է ունեցել ավազակային հարձակում:

Վ. Պապյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031