Խեցգետնի համաստեղության տակ ծնված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար 2012-ը լարված տարի է լինելու. այդ մասին վկայում է չինական հորոսկոպը: Ձիու տարում ծնված ՀՀ նախագահը գալիք վիշապի տարում պետք է շատ ուշադիր լինի, հատկապես ֆինանսական հարցեր կարգավորելիս:
Տարվա սկիզբը ձիու տարում ծնվածների համար բարեհաջող կլինի, գարնան ամիսներին հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան, ֆինանսական ճգնաժամ, թիկունքից հասցված անկանխատեսելի հարվածներ եւ այլն:
Ամռան ամիսները նախագահ Սերժ Սարգսյանի համար քիչ թե շատ հանգիստ կանցնեն՝ պայմանավորված արձակուրդային սեզոնով:
Ձիերի համար՝ վիշապի տարում խորհուրդ է տրվում լինել համարձակ. աշնանը հնարավոր է նոր դռներ բացվեն, նախկին սխալները ուղղելու համար հնարավորություն տրվի: Փոքր-ինչ համարձակությունը չի խանգարի նախագահին, իսկ նպատակներին հասնելու համար հարկավոր է պահպանել հավասարակշռությունը, զինվել համբերությամբ ու ամեն գնով գնալ նպատակների հետեւից:
Կարդացեք նաև
2012-ի ավարտը կեզրափակվի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Սիրային հարցերի հետ կապված՝ վիշապի տարին խոստումնալից է: Ընդհանուր առմամբ՝ բուռն տարի է սպասվում: